Անկարայում թուրքական խորհրդարանի շենքի վրա ռումբ են նետել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը: Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:

Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդեցին Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի մասին:

Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, կրակոցներ են հնչել, պայթյուններ որոտացել: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը գրավելու մասին:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է իրադարձությունների անօրինականության մասին: