Բուլղարիան ուժեղացրել է Թուրքիայի հետ սահմանի պահպանությունը: Երկրի իշխանությունների քաղաքացիներին կոչ են արել ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից:

Վարչապետ Բոյկո Բորիսովը Թուրքիայում տիրող իրադրությունը քննարկել է անվտանգության եւ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ Reuters-ի, Բուլղարիայի ԱԳՆ-ն Թուրքիայում գտնվող քաղաքացիներին կոչ է արել փողոցներ դուրս չգալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ փակվել է թուրք-վրացական սահմանը: Վրացական կողմից թույլատրում են սահմանը հատել միայն Թուրքիայի քաղաքացիներին: