Ստամբուլի Բոսֆորի կամրջից շուրջ 70 կմ հեռավորությամբ 50 երեխաների տեղափոխող ավտոբուս է մնացել, որը Բուլղարիայից Վրաստան էր ուղեւորվում: Անչափահասների ծնողներն օգնություն են պահանջում վրացական կառավարությունից՝ իրենց երեխաներին հայրենիք վերադարձնելու համար:

«Երեխաները վրացական պարային համույթի անդամներ են, հյուրախաղերի էին մեկնել, Բուլղարիայից Վրաստան էին վերադառնում: Հիմա ավտոբուսը, որում շուրջ 50 երեխաներ եւ ծնողներ կան, կանգնած է Բոսֆորի կամրջից 70 կմ հեռավորությամբ: Կառավարությանը խնդրում ենք օգնել մեզ, որպեսզի հնարավորինս արագ տեղ հասցնենք մեր երեխաներին: Բոլորը մոլորված են եւ չգիտեն ինչ անել»,- Թբիլիսիում «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երեխաներից մեկի մայրը: