Պենտագոնը ջանքեր է գործադրում՝ Թուրքիայում ամերիկյան ռազմական եւ քաղաքացիական անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, որտեղ հուլիսի 15-ի երեկոյան ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:
«Մենք ուշադիր հետեւում ենք Թուրքիայում տիրող իրադրությանն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկում՝ մեր զինվորական եւ քաղաքացիական անձանց, նրանք ընտանիքների եւ մեր օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար»,- Թուրքիայում տիրող իրադրությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:





























