Չինաստանը հույս ունի, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո կարգուկանոնն արագ կվերականգնվի: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Չինական կողմն ուշադիր հետեւում է Թուրքիայում տիրող իրավիճակին: Հույս ունենք, որ կարգուկանոնն ու կայունությունն արագ կվերականգնվի»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱԳՆ-ն դեռեւս տեղեկություններ չունի Թուրքիայում Չինաստանի տուժած քաղաքացիների մասին:
Նշենք, որ այս պահին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներին հաջողվել է իրավիճակը թեքել իրենց կողմը: Մասնավորապես, նրանք իրենց վերահսկողության տակ են վերադարձրել TRT պետական հեռուստառադիոընկերության շենքը, տեղի են ունենում զինվորականների ձերբակալություններ:
Միաժամանակ, հեղաշրջման կողմնակիցները հայտարարել են իրենց վճռական պայքարը շարունակելու մասին: Հեղաշրջման փորձի ժամանակ սպանվել է ավելի քան 60 մարդ:





























