Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը պայմանավորված է նրանով, որ երկրի զինվորական վերնախավը համաձայն չէր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նախանշած ուղուց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շեղման հետ: Facebook-ի իր էջում այսպիսի տեսակետ է հայտնել ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ  Կոնստանտին Կոսաչեւը:

Նշենք, որ ներկայումս Էրդողանի կողմնակիցներին հաջողվել է իրավիճակը շրջել հօգուտ իրենց: Մասնավորապես՝ վերադարձրել են  վերահսկողությունը TRT պետական հեռուստառադիոընկերության նկատմամբ, կատարվում են զինվորականների ձերբակալություններ:

Միաժամանակ, հեղաշրջման կողմնակիցները հայտարարել են պայքարը շարունակելու վճռականության մասին: Իրադարձությունների զոհ է արդեն դարձել 60 մարդ: