Անկասկած այժմ չի կարելի շտապել վերականգնելու չարտերային չվերթները Թուրքիա: Երկրում իրավիճակը մինչեւ վերջ պարզ չէ, պետք է ուսումնասիրել այն եւ միայն դրա հիման վրա արժե որոշում կայացնել չվերթների վերականգնման վերաբերյալ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Դաշնության խորհրդի կոմիտեի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը: Նա ենթադրում է, որ արդեն եկող շաբաթ պարզ կդառնա, թե ինչպես կզարգանա իրավիճակը, այդ թվում` երկրում զբոսաշրջիկների անվտանգության հետ կապված:   

Նշենք, որ այս պահին Էրդողանի կողմնակիցներին հաջողվել է իրավիճակը շրջել իրենց օգտին: Մասնավորապես, նրանք վերականգնել են վերահսկողությունը  «TRT» Պետհեռուստառադիոընկերության շենքի նկատմամբ, զինվորականների ձերբակալություններ են տեղի ունենում: Միաժամանակ հեղաշրջման կողմնակիցները հայտնել են պայքարը վճռականորեն շարունակելու մտադրության մասին: Դեպքերին զոհ է գնացել արդեն ավելի քան 60 մարդ: