Բեռլինը կոչ է արել հարգել Թուրքիայում ժողովրդավարական կարգը: «Անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ պաշտպանելու մարդկային կյանքերը»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը՝ փոխանցում է «Գերմանական ալիք» պետական միջազգային ռադիոկայանը:

Զայբերգը նաեւ նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված սերտ կապ է պահպանում ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի հետ: