Թուրքիայում վրացի երեխաները ավտոբուսի մեջ են՝ Ստամբուլից 60-70 կմ հեռավորությամբ անվտանգ վայրում, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի հյուպատոսության աշխատակցին:
«Երեխաներով ավտոբուսն անվտանգ վայրում է: Նրանք ոչ մի խնդիր չունեն: Մեր հյուպատոսը փորձում է մեկնել այնտեղ եւ անձամբ համոզվել՝ ինչն ինչպես է: Մենք երեխաների վիճակի մասին տեղեկություններ ունենք: Մենք անում ենք հնարավոր առավելագույնը: Ավտոբուսի մեջ մոտ 30 երեխա կա»,- հայտարարել է Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցը:
Համույթի երեխաներին ուղեկցող ծնողների թվի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Համույթի անդամները ավտոբուսով Բուլղարիայից վերադառնում էին Վրաստան եւ Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո արգելափակվել են Ստամբուլում՝ Բոսֆորի կամրջից 70 կմ հեռավորությամբ:





























