Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկություններ չունի՝ տուժե՞լ է արդյոք ՌԴ որեւէ քաղաքացի Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետեւանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ռուսական դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը:
«Դեսպանատունը Ռուսաստանի տուժած քաղաքացիների մասին տեղեկություններ չի ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը:





























