Թուրքիայի մի ժամանակ ուժեղ գեներալները զիջել են քաղաքացիական իշխանություններին: Այդ մասին ասված է ֆրանսիական պետական տեղեկատվական հեռուստաալիքի` «France 24»-ի ռեպորտաժում:. 

Ժողովուրդը եւս հրաժարվում է ընդունել նրանց, նշվում է ռեպորտաժում: Էրդողանի կառավարությունը, ըստ ամենայնի, բավականին լավ նախապատրաստվել է նման հեղաշրջման ռիսկերին` նախատեսելով, թե ինչ անել դեպքերի տարբեր զարգացման պարագայում: «Ստամբուլում եւ Անկարայում առայժմ շարունակվում են ռազմական գործողությունները, ինչ-որ տեղ նաեւ` բախումները: Բոսֆորի ափեր շարունակում են զինվորականներ գալ: 5 գեներալ եւ 28 գնդապետ է ձերբակալվել: Նրանք հեռացվել են բանակից, նրանց մեղադրում են պետական հեղաշրջմանը մեղսակցության մեջ:  Ստամբուլի եւ Անկարայի ռազմավարական կետերում տանկեր են տեղադրել  (այդ թվում նաեւ` դեպի Աթաթուրքի օդանավակայան տանող ճանապարհին): Փողոց դուրս եկած ցուցարարները փորձել են բարձրանալ տանկերի վրա: Ոմանք հազիվ խուսափել են կյանքի համար վտանգից», - նշում է «France 24»-ը: