Հուլիսի 15-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն այցելել են 54-ամյա Գեւորգ Գ.-ի տուն՝ վերջինիս պատկանող «Մոսբերգ» տիպի, 12 տրամաչափի որսորդական, ողորկափող հրացանի պահման պայմանները ստուգելու նպատակով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման ընթացքում Գեւորգ Գ.-ն կամովին ներկայացրել է «ՏՕԶ-10» տիպի, 5.6 մմ տրամաչափի հրացան եւ հայտարարել է, որ այն պատկանել է հանգուցյալ  հորը, եւ ինքը մոտ 10 օր առաջ իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս գտել է հրացանը, սակայն զբաղված լինելու պատճառով չի կարողացել ներկայացնել ոստիկանություն: