Հուլիսի 16-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ նույն օրն աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: