ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հուլիսի 16-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին եւ նրա հետ քննարկել ԼՂ հակամարտության շուրջ ձեւավորված իրավիճակը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է մասնավորապես, ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին:





























