Առայժմ անհայտ է, թե իրականում ով է կանգնած Թուրքիայի իրադարձությունների հետեւում եւ մինչեւ այդ ամենը չավարտվի, պարզելն անիրատեսական է թվում: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին`   NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը:   

«Ավելին, գուցե մենք երբեք չիմանանք դա», - նշել է քաղաքագետը: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է պաշտոնական տվյալները` նշելով, որ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Ակարի դերը հստակ չէ: 

«Էրդողանը հայտնել է, որ իր նկատմամբ մահափորձ է իրականացվել: Փորձը ձախողվել է», - արձանագրել է քաղաքագետը` տեղի ունեցածը համեմատելով Ադոլֆ Հիտլերի նկատմամբ գնդապետ Կլաուս Շենկ ֆոն Շտաուֆֆենբերգի կազմակերպած մահափորձի հետ: