ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, այս տարվա հունվարի 28-ին ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր, իսկ հուլիսի 15-ին, ժամը 20.25-ին, Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների կողմից ՀՀ է տեղափոխվել 39-ամյա Դավիթ Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նաը 2008թ. հունվարի 5-ից Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով: