Ռուսական «Սու-24»-ը խոցած անձը մասնակցել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին: Այս մասին հայտարարել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեքչեքը, հաղորդում է Cumhuriyet-ը:
Թուրքիայում զինվորականները հուլիսի 15-ին փակել են երթեւեկությունը Բոսֆորով եւ փորձել զինաթափել ոստիկաններին՝ հայտարարելով իշխանությունը գրավելու մասին:
Ավելի ուշ երկրի իշխանությունները հայտարարել են հեղաշրջումը տապալելու եւ ավելի քան 1500 մարդ ձերբակալելու մասին:





























