Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրիմը հայտնել է երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված մահապատիժ մտցնելու հնարավորության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեզ մոտ մահապատիժը չեղյալ է համարվել: Սակայն անհրաժեշտ փոփոխություններ կարող են արվել` կանխարգելելու այն, ինչ այսօր տեղի ունեցավ: Թուրքիայի Սահմանադրական դատարանը խորհրդարանում կուսակցությունների հետ կքննարկի այդ հարցը», — լրագրողներին հայտնել է Յըլդըրիմը:
Ուրբաթ ուշ երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտնել է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Թայյիփ Էրդողանը տեղի ունեցողը զինվորականների մի փոքր խմբի ապստամբության փորձ է կոչել եւ երկրի բնակիչներին կոչ է արել դուրս գալ փողոցներ, իսկ վարչապետ Բինալի Յըլդըրիմը հեղաշրջումը ահաբեկչական գործողություն է կոչել` ընդգծելով, որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է աշխատել:





























