Ահաբեկիչների կողմից Հալեպի գնդակոծության հետեւանքով հայ դեռահաս է զոհվել, հայտնում է «Արեւելք» պարբերականը: 16-ամյա Գրիգոր Մինասյանը զոհվել է սեփական տանը՝ պատահական փամփուշտից:

Նշենք, որ Սիրիայում արյունահեղ իրադարձություններից առաջ ապրում էր մոտ 60-70 հազար հայ: Նրանցից ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ ցրված էր այնպիսի քաղաքներում, ինչպես Լաթաքիան, Հոմսը, Քամիշլին, Հասակեն, Յակուբիեն, Ռաքան, Քեսաբը եւ իհարկե՝ մայրաքաղաք Դամասկոսը: