Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կողմնակիցները հարձակվել են ապստամբների վրա, որոնք Բոսֆորի կամրջի վրա հանձնվել են իշխանություններին: Դեպքի վայրից լուսանկարները հայտնվել են սոցցանցերում, մասնավորապես`  Twitter-ում: Լուսանկարներում երեւում է, որ հեղաշրջման մասնակիցներին գոտիներով ծեծում են: Մարդիկ նաեւ բարձրանում են ռազմական տեխնիկայի վրա եւ սելֆի են անում: