Պետական հեղաշրջման կողմնակիցների խումբը Թուրքիայի Գելջուկ ռազմածովային բազայում ռազմանավ է գրավել: Նրանց  ձեռքում է նաեւ թուրքական ՌԾՈՒ-ի հրամանատարը, հայտնում է   Reuters-ը` վկայակոչելով հունական ռազմական աղբյուրին:   

ՌԻԱ Նովոստին գրում է, որ հեղաշրջման մասնակիցները գրավել են  Yavuz ռազմանավը:

Ներկայումս հեղաշրջման մասնակիցների խումբը չհամաձայնեցված է գործում: Նրանց մի մասը հանձնվել է թուրքական իշխանություններին: Վերջին տվյալների համաձայն, երկրի իշխանություններին հավատարիմ ուժայինները ավելի քան 2,8 հազար զինվորականի են ձերբակալել: Պուտչի մի քանի մասնակից ուղղաթիռով Հունաստան է փախել, որտեղ քաղաքական ապաստան է խնդրել: