ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) ղեկավար, ավստրիացի պատգամավոր Քրիստինա Մուտտոնենը կոչ է անում երկրում անմիջապես վերականգնել օրենքի գերակայությունը եւ սահմանադրական կարգի հանդեպ հարգանքը: Այդ մասին ասված է ԽՎ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նրա խոսքով, ինքը «մեծ մտահոգությամբ» է հետեւել Թուրքիայում իրադարձություններին:
«Ես հանգստության եւ զսպվածության կոչ եմ անում եւ ամենավճռական կերպով դատապարտում եմ զինվորականների որեւէ փորձ` տապալելու Թուրքիայի ժողովրդավարորեն ընտրված կառավարությունը: Ծայրաստիճան կարեւոր է հնարավորինս արագ Թուրքիայում վերականգնել օրենքի գերակայությունը եւ սահմանադրական կարգի հանդեպ հարգանքը», — ասված է հայտարարության մեջ:





























