Թուրքիայում պետական հեղաշրջման կողմնակիցները երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալին առեւանգել են նրա ենթակայի դստեր հարսանիքի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով En Son Нaber-ը:

Ստամբուլում ՌՕՈՒ գեներալի դստեր հարսանյաց արարողության ժամանակ վայրէջք է կատարել հինգ ուղղաթիռ, որում եղել են հեղաշրջման կողմնակիցներ: Նրանք Ունալին եւ արարողությանը ներկա սպաներին տարել են իրենց հետ:

Ներկա պահին թուրք զինվորականները աշխատում են Ունալին ազատելու ուղղությամբ, որը, լրատվամիջոցների տեղեկություններով, դեռեւս գերության մեջ է: