Թուրքիայում հեղաշրջման ճնշված փորձը նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի պահվածքն էլ ավելի ագրեսիվ կդարձնի: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայում իրադարձությունները:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հեղաշրջման փորձի հետեւում նախկինում անհայտ ուժեր են կանգնած, քաղաքագետը նշել է, որ այդպես չի կարծում, որովհետեւ եթե նման ուժեր խառնված լինեին, փորձն ավելի հաջողված կլիներ:
«Իսկ այժմ հեղաշրջման փորձի մասնակիցների մնացորդները փորձում են հեռանալ», - պարզաբանել է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Էրդողանի հետագա պահվածքին, Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, արժե դեպի վատը փոփոխություններ սպասել. «Ելնելով այն բանից, որ փորձը ճնշվել է եւ հաշվի առնելով Էրդողանի բնավորությունը, արժե սպասել, որ նրա պահվածքն ավելի ագրեսիվ կդառնա»:





























