Կատարում՝ Պարսից ծոցի ափին, 2020 թվականին կկառուցվի հակինթի տեսքով շենք՝ հայտնի բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդի նախագծով, որը կյանքից հեռացավ 2016-ի գարնանը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

Դա 70 հազար քառակուսի մետր մակերեսով 38-հարկանի շենք կլինի: Այն կառուցվելու է Կատարի մայրաքաղաք Դոհայից 20 կմ հյուսիս գտնվող Լոսայլ քաղաքում: Հյուրանոցը կլինի մարզադաշտի հարեւանությամբ, որը կառուցվում է 2022 թվականին էմիրություններում անցվացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար:

Ուշագրավ է, որ երկնաքերը նախագծվել է մերձավորարեւելյան կլիմայի յուրահատկություններին համապատասխան եւ հաշվի է առնում մի շարք բնապահպանական խնդիրներ: «Մենք աշխատելիս հաճախ ենք ուշադրություն դարձնում այն ամենին, ինչ ստեղծել է բնությունը, սովորում բնության անգերազանցելի տրամաբանությունից եւ համաձայնեցվածությունից»,- իր ժամանակին ասել է ծագումով իրանցի Զահա Հադիդը: