Հունաստանի ղեկավարությունը նախատեսել է մոտ ժամանակներս թուրքական իշխանություններին վերադարձնել ուղղաթիռը, որը վայրէջք է կատարել Ալեքսանդրուպոլիսում, Թուրքիայում ռազմական հեղաշրջման ութ կողմնակցի հետ միասին: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական նեչկայացուցիչ Օլգա Գերովասիլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, Հունաստանի իշխանությունը Թուրքիայի հետ քննարկել է ուղղաթիռի հնարավորինս արագ փոխանցման հնարավորությունը, ինչպես նաեւ համոզվել է, որ հեղաշրջման կողմնակիցների նկատմամբ կպահպանվեն միջազգային իրավունքում արձանագրված ընթացակարգերը:
Նա նաեւ նշել է, որ ի գիտություն կընդունվի այն փաստը, որ ձերբակալվածները մեղադրվում են իրենց երկրում սահմանադրական կարգի խախտման համար:





























