Կենդանական աշխարհի բազմազանությունը պակասել է՝ հասնելով վտանգավոր ցուցանիշի՝ 58 տոկոս, ինչը կարող է ազդել էկոհամակարգի եւ մարդկային հասարակության վրա: Այս մասին ասված է Science ամսագրում լույս տեսած հոդվածում:
«Մենք գիտենք, որ տեսակների բազմազանության կորուստն ազդում է էկոհամակարգի գործունեության վրա, բայց թե ինչպես է դա տեղի ունենում, մինչեւ վերջ պարզ չէ: Մենք վստահ ենք, որ աշխարհի շատ ծայրերում մենք մոտեցել ենք այն իրավիճակին, երբ էկոհամակարգի գործառույթների ապահովման համար անհրաժեշտ է մարդու միջամտությունը», - ասում են Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները:
Հոդվածի հեղինակները վերլուծել են կենդանական աշխարհի ավելի քան 39 հազար տեսակի ներկայացուցիչների մասին մոտ 2.38 մլն գրառումերը եւ հաշվել, թե տեսակային բազմազանությունը ինչպես է փոխվել յուրաքանչյուր քառ/կմ-ի վրա շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցությունից հետո: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կենդանական աշխարհի բազմազանության կրճատումից հատկապես տուժում են մարգագետինները, արեւադարձային տափաստանները եւ մացառուտները:





























