ԱՄՆ-ում ապրող քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենը հերքել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման մեջ իր դերակատարությունը, հայտնում է Reuters-ը:
Նա հայտնել է, որ «ամենավճռական կերպով» դատապարտում է Թուրքիայում կառավարությունը տապալելու փորձը:
«Որպես մարդ, որը մի քանի ռազմական հեղաշրջում է տեսել վերջին հիսուն տարվա ընթացքում, ինձ համար հատկապես վիրավորական է նման փորձի համար մեղադրվելը: Ես կտրականապես հերքում եմ նման մեղադրանքները», — ասված է Գուլենի հայտարարության մեջ:





























