Ռուսաստանը չի դիտարկում թուրքական ապրանքների համար պարենային էմբարգոն չեղարկելու հնարավորությունը, քանի որ նման քայլով կարող է կրկնապատկել հայրենական ֆերմերների արտադրանքը: Այս մասին լրագողներին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այդպիսի որոշում առայժմ չկա, որքան ես գիտեմ՝ կառավարությունը նման բան չի դիտարկում, էլ չեմ խոսում Գյուղնախի մասին: Մենք հրաշալի հասկանում ենք, որ դա այսօր մեզ համար վտանգավոր է: Այդ շուկայի բացումը ցավագին հարված կլինի»,- ասել նա:





























