ԱՄՆ-ը դադարեցրել է ավիահարվածները «Իսլամական պետության» դիրքերին՝ կապված Թուրքիայի օդային տարածքը փակելու հետ, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Գործակալության փոխանցմամբ, ռազմական օդանավերը օդ չեն բարձրանա «Ինջիրլիք» ռազմակայանից:

Ավելի վաղ նշվել էր, որ թուրքական իշխանություններն փակել են բազայի հասանելիությունը: Ադանա նահանգում գտնվող այդ ավիաբազայում տեղակայված են այն երկրների օդանավերը, որոնք ընդգրկված են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում եւ մասնակցում են ԻՊ-ի դեմ օդային գործողություններին:

Ադանայի օդանավակայանը բաց է, սակայն ավիահաղորդակցությունն Անկարայի եւ Ստամբուլի հետ դադարեցված է: