ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պաշտոնատար անձինք աշխատում են Ինջիրլիք բազայում օդային գործողությունները հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ճշտգրտումներ է մտցնում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում թռիչքների իրականացման մեջ: Բազայում ամերիկյան օբյեկտները գործում են սնուցման ներքին աղբյուրներով, սակայն դա չի ազդել բազայի գործողությունների վրա, փոխանցում է Reuters-ը: