Իսրայելը հարգում է Թուրքիայում ընթացող ժողովրդավարական գործընթացները եւ հույս ունի, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կկարգավորվեն: Այս մասին ասել է Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակ Էմանուել Նահշոնը՝ անդրադառնալով Անկարայում հեղաշրջման փորձին:
Թուրքիայում հուլիսի 15-ին իշխանությունը հայտնել էր երկրում ռազմական հեղաշրջման մասին: Զինվորականները հայտարարել էին, որ իշխանությունն անցնում է իրենց ձեռքը: Ավելի ուշ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ հեղաշրջման փորձը ձախողվել է:
Թուրքիայում այս պահին պաշտոնանկ է արվել 2.7 հազար դատական համակարգի աշխատող: Աշխատանքից ազատվել է 5 գեներալ եւ 28 գնդապետ, ձերբակալվել 2.8 հազար զինվորական: Հեղաշրջման փորձը 250 մարդու կյանք է խլել:





























