Հունաստանի կառավարությունը կքննարկի 8 մարդու ապաստան տալու հարցը, որոնք այսօր՝ հուլիսի 16-ին թուրքական ռազմական ուղղաթիռով վայրեջք են կատարել Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքի օդանավակայանում:

Հունաստանի կառավարության մամուլի քարտուղար Օլգա Յերովասիլին նշել է, որ հարցը կքննարկվի միջազգային օրենքների համաձայն:

Սակայն Յերովասիլին ընդգծել է, որ այդ անձանց խնդրանքը քննարկելիս շատ լրջորեն կուսակումնասիրվի, թե արդյոք նրանք մասնակցություն են ունեցել հարեւան Թուրքիայում ժողովրդավարական իշխանություններին եւ սահմանադրական կարգը տապալելու փորձին:

Յերովասիլին հավելել է, որ Հունաստանի իշխանությունները կապ են հաստատել իրենց թուրք գործընկերների հետ, որպեսզի կազմապերկեն թուրքական ուղղաթիռի շուտափույթ վերադարձը:

Ավելի վաղ թուրքական հեղաշրջման մասնակիցները ապաստան էին հայցել Հունաստանից: Ռազմական ուղղաթիռը, որում եղել է ութ մարդ, վայրէջք է կատարել Ալեքսանդրուպոլիսում: Ներկա պահին ութն էլ ձերբակալված են:

Թուրքիայի իշխանությունները Հունաստանին խնդրում են վերադարձնել ապաստանի համար դիմած զինվորական հեղաշրջման կողմնակիցներին: «Թվիթերի» իր միկրոբլոգում այսպիսի գրառում է կատարել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել ութ դավաճաններին, որոնք ուղղաթիռով Հունաստան են փախել»,- գրել է նա: