Դավադրության մասնակիցների դեմ համակարգված գործողություններն ավարտվել են: Այս մասին ասել է Թուրքիայի հետախուզության պետ Հաքան Ֆիդանը:

Նրա խոսքով՝ ներկայումս առանձին գործողություններ են իրականացվում, որոնք կավարտվեն առաջիկա 2 ժամում, գրում է Daily Sabah-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան հայտնի դարձավ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա էր հայտնվել, հնչել են կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով: Ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: Ձերբակալվել է 2.8 հազար մարդ, որոնց թվում՝ բարձրաստիճան եւ միջին օղակի զինվորականներ: Զոհվել է 265 մարդ: