ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի կարողացել համաձայնեցնել համատեղ հայտարարությունը, որով պետք է դատապարտեր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը: Դրան դեմ է արտահայտվել Եգիպտոսը, հայտնում է Reuters-ը:
ԱԽ հայտարարության նախագծով հանդես էր եկել ԱՄՆ պատվիրակությունը: Սակայն Եգիպտոսը, որը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ է, չի համաձայնել փաստաթղթի ձեւակերպումներին: Գործակալության տվյալներով՝ Եգիպտոսի պատվիրակությունը դեմ է եղել հայտարարության մեջ «Հարգել ժողովրդավար ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը» արտահայտությանը՝ նշելով, թե ԱԽ-ն չի կարող որոշել, որ կառավարությունը ժողովրդավար ճանապարհով է ընտրվել:





























