Վանաձորում հուլիսի 16-ից չորս երեխա է թումավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց:

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել ստամքոսաաղիքային համակարգի խանգարումներով 5 հիվանդ, որոնցից 4-ը անչափահաս են, իսկ  1-ը՝ 18 տարեկան:  Ընդունվելու պահին  հիվանդների վիճակը եղել է միջին ծանրության, ունեցել են փսխում և լուծ:

Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահի դրությամբ նրանց վիճակը բավարար է և բարելավվում է: Նոր հիվանդներ չկան։  

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես արձագանքել է դեպքին և իրականացրել  համաճարակաբանական հետազոտություն։ Պարզվել է,  որ բոլոր հիվանդները 2016 թվականի հուլիսի 14-ին մասնակցել են անտառում կազմակերպված խնջույքի, որի ընթացքում օգտագործել են խառը և բազմազան սնունդ: Հարցվել են խնջույքի մյուս բոլոր մասնակցիները։ Նրանց շրջանում գանգատներ ունեցող անձինք չեն հայտնաբերվել: Բոլորին հորդորվել է առաջին իսկ գանգատների դեպքում՝ սրտխառնոց, փսխում, լուծ, անհապաղ դիմել բժշկի: