Ստամբուլում գիշերն առանց միջադեպերի է անցել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են քաղաքի կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները:
Նրանց խոսքով՝ հասարակական կարգի որեւէ լուրջ խախտում չի արձանագրվել: Իրավապահներից մեկը հավելել է, որ ինչ-որ բան կարող է տեղի ունեցած լինել քաղաքի մյուս շրջաններում, սակայն իրենք ահազանգ չեն ստացել:
Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայի ղեկավարությունը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին: Զինվորականներն իրենց հերթին հայտարարեցին, որ իշխանությունն իրենց ձեռքն է անցել: Հուլիսի 16-ի առավոտյան ապստամբ զինվորականները սկսեցին հանձնվել:
Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ հեղաշրջման փորձը կանխվել է: Իրավապահներն արդեն գրեթե 3 հազար մարդու են ձերբակալել, այդ թվում՝ միջին եւ բարձր օղակի զինվորականների: Պետական հեղաշրջման փորձի հետեւանքով, վերջին տվյալներով, 265 մարդ է զոհվել, այդ թվում՝ 104 խռովարար:





























