Հուլիսի 16-ին Բաքվում Թուրքիային սատարող հանպատրաստից ակցիա է անցկացվել: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ակցիան մեկնարկել է երեկոյան 22:00-ին: Մասնակիցները Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներ են ծածանել, նաեւ վարկարկել. «Շահիդները մեռնում են, հայրենիքն անբաժանելի է»: Ակցիայի ընթացքում նաեւ հնչել են Թուրքիայի պետական օրհներգը, թուրքական երաժշտություն:

Հավաքը կապված էր Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի տապալման հետ: