Թուրքիայում հուլիսի 17-ի առավոտյան իրավապահները 60 գործարարի են ձերբակալել, որոնց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Այս մասին գրում է Haber 7-ը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Գյուլենին մեղադրել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
Թուրք իրավապահներն արդեն 2.8 հազար մարդու են ձերբակալել, այդ թվում՝ միջին եւ բարձր օղակի զինվորական պաշտոնյաների:





























