Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 25 անգամ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 270 կրակոց է արձակել:

ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերեը տիրապետում են օպերատիվ իրադրությանը եւ շարունակում վստահորեն մարտրական հերթապահություն իրականացնել: