Հուլիսի 17-ին ժամը 05:30-ից մինչեւ 20:00-ն Լարսի ավտոճանապարհը բաց կլինի երթեւեկության համար, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ հետեւյալ կանոնների պահպանման դեպքում.

o    միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունն արգելվում է

o    երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների

o    ինտենսիվ տեղումների դեպքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կարգելվի: