Այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 08:57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վահագնի թաղամասի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել, տուժածներ կան:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Skoda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետեւ հայտնվել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Վթարի հետեւանքով վարորդն ու 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Shamshyan.com-ի տվյալներով, էլեկտրասյանը բախվելուց հետո Skoda-ն բախվել է նաեւ Ford Transit մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանությունն ու քննչական մարմինը փորձում են պարզել վարորդների եւ վիրավորների ինքնությունը:





























