Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական խմբի կազմակերպած պետական հեղաշրջման փորձը կանխվեց ժողովրդի կամքով: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստամբուլում հուղարկավորության արարողության ժամանակ այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա ժողովրդին կոչ է արել «չհեռանալ քաղաքների հրապարակներից եւ փողոցներից», քանի որ, նրա խոսքով, «դա հարց է, որը չի ավարտվի 12 ժամվա ընթացքում»:

Թուրքիայի նախագահը Ստամբուլում մասնակցել է ռազմական հեղաշրջման փորձի 7 զոհերի հուղարկավորությանը, որին հազարավոր մարդիկ են ներկա եղել: