Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Ստամբուլից եւ Անթալիայից ավելի քան 450 զբոսաշրջիկներ են վերադարձել Ռուսաստան: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են տրանսպորտի նախարարության աշխատակիցները:
«2016 թվականի հուլիսի 17-ին Ստամբուլից եւ Անթալիայից Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար եւ Մախաչկալա թուրքական ավիաընկերությունների 5 օդանավեր ավելի քան 450 ռուսաստանցի զբոսաշրջիկի են փոխադրել»,- հաղորդել են գերատեսչությունում:
Նախարարությունում նաեւ նշել են, որ 2016 թվականի հուլիսի 17-18-ին ծրագրվում է այլ քաղաքներից նույնպես զբոսաշրջիկների տեղափոխել:





























