Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հեղաշրջման փորձն օգտագործել՝ իր բռնատիրական կառավարման հետագա ամրապնդման համար: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Կուրտ Ուոքերը:
«Էրդողանը, որն արդեն մինչեւ հեղաշրջումը բավականաչափ ցուցադրել է հակադեմոկրատական միտումները, կօգտագործի այս դավադրությունը՝ հանրության դեմ հետագա բռնաճնշումներն արդարացնելու համար: Կարծում եմ՝ մենք Թուրքիայում իրավիճակի վատթարացում կտեսնենք. ավելի պակաս մամուլի ազատություն, ավելի քիչ բաց քաղաքականություն»,- ասել է Ուոքերը:





























