Թուրքիան չի պահպանում  միջազգային իրավունքը՝ հալածանքների ալիք սկսելով երկրում հեղաշրջման փորձից հետո, իսկ ձերբակալվածների ցուցակները պատրաստվել էին նախապես։ Այս մասին ասել է ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Դա այն է, ինչից մենք վախենում էինք։ Ես եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հեղաշրջումից հետո սպասում էին, որ այն, ինչ կհաջորդի այդ իրադարձություններին, կհամապատասխանի օրենքի գերակայության միջազգային չափանիշներին։ Այն, ինչ մենք տեսնում ենք, ցույց է տալիս, որ դրանք չեն պահպանվում»,– ասել է Հանը։

Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի իշխանություններն օգտվել են այդ իրադարձություններից սեփական շահի համար, նա ասել է. «Համենայն դեպս, դա նախապատրաստված էր»։

«Այն, որ ցուցակներն արդեն հասանելի էին այդ իրադարձություններից հետո, ցույց է տալիս, որ դա նախապատրաստվել էր այն բանի համար, որ այդ պահն օգտագործվի»,– ասել է եվրահանձնակատարը։