Ոչ մի երկիր չի կարող ԵՄ անդամակցության հույս ունենալ, եթե մահապատիժ է սահմանում։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ոչ մի երկիր չի կարող ԵՄ անդամ դառնալ, եթե նման պատժաչափ է կիրառում, դա է նախատեսում մեր օրենսդրությունը»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էին, որ խորհրդարանում կարող է քննարկվել մահապատիժը երկրի սահմանադրությամբ ամրագրելու հարցը։





























