ՌԴ-ն պատրաստ է հարաբերություններ զարգացնել ՆԱՏՕ-ի հետ փոխադարձ հարգանքի ու իրավահավասարության սկզբունքի հիման վրա ու պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ լուրջ աշխատանքի՝ ռազմաքաղաքական անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պորտուգալիայի արտգործնախարար Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը շահագրգռված է, որ Եվրոպայի բոլոր երկրների ու ԵՄ-ի հետ հարաբերությունների հիմքում լինեն իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի սկզբունքները ու որ դրանք ուղղված լինեն մեր ընդհանուր մայրցամաքի բոլոր երկրների ընդհանուր ռազմավարական նպատակներին,- նշել է Լավրովը,- Այս նույն դիրքերից ենք մենք մոտենում նաեւ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին»:

«Մենք պատրաստ ենք լուրջ համատեղ աշխատանքի՝ Եվրոատլանտիկայում ու Եվրոպայում ռազմաքաղաքական անվտագության հարցերի շուրջ, պատրաստ ենք համադրել մեր շահերը իրական, այլ ոչ թե արհեստականորեն ստեղծվող սպառնալիքներին պատասխաններ որոնելու հարցում,- ասել է արտգործնախարարը,- Հասկանալի է, որ մեզ համար նման ընդհանուր սպառնալիք է նախեւառաջ ահաբեկչությունը ու այն ամենը, ինչ կապակցված է ահաբեկչական գործունեությունը սնելու հետ»:

Անկասկած, ահաբեկչության դեմ պայքարի ու այլ ուղղություններով փոխգործակցությանը չեն նպաստում մեր սահմաններին ՆԱՏՕ-ի ակտիվության աճը, ռազմական ենթակառուցվածքները ՌԴ տարածքին մոտեցնելը,- ասել է Լավրովը,- այս մասին մենք արդեն խոսել ենք Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի նիստին: Ուզում եմ այդ կապակցությամբ շեշտել, որ Ռուսաստանը միշտ կկարողանա պաշտպանել իր շահերը ու ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը»: