Անկարան չպետք է շատ հեռու գնա զինվորական հեղաշրջման փորձից հետո կարգը վերականգնելիս: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Եվրամիության երկրների արտգործնախարարների հետ գործնական նախաճաշի ավարտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Թուրքիայի կառավարությանը վճռականորեն կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, պահպանել օրենքի գերակայությունը եւ հարգել դեմոկրատական ինստիտուտները հեղաշրջման փորձից հետո կարգը վերականգնելիս: Չարժե շատ հեռուն գնալ: Մեծ թվով մարդիկ են ձերբակալվել Թուրքիայում, եւ դա արվել է շատ կարճ ժամանակամիջոցում»,– նշել է նա:
Քերրին հիշեցրել է Թուրքիային, որ որպես նա՝ ՆԱՏՕ-ի անդամ, պարտավոր է լիովին պահպանել մարդու իրավունքները։
Իր հերթին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիային հիշեցրել է իր պարտականությունները՝ որպես Եվրախորհրդի անդամ եւ միության անդամակցության թեկնածու:





























