Ինգուշեթիայի ղեկավար Յունուս–Բեկ Եվկուրովը Անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Ձեյթովի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է հարսանեկան ավտոշարասյուների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերը։ Այս մասին ասված է հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հարսանեկան ավտոշարասյուների կողմից ճանապարհներին վթարային վիճակներ ստեղծելու հարցը։ Համացանցում որոշ հարսանյաց արարողություններ դիտելուց հետ Եվկուրովը նշել է, որ ամեն վթար տեղի է ունեցել միանգամից մի քանի կանոնի խախտման պատճառով։
Նա Անվտանգության խորհրդին հանձնարարել է ՃՈ–ի հետ միասին պրոֆիլակտիկ միջոցառումներ ձեռնարկել։ Նա նշել է, որ ավտոշարասյուներում երեք մեքենայից ավելի չպետք է լինեն։





























